|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի համար 2013 թվականը ե'ւ բարեհաջող էր, ե'ւ անհաջող: Թեեւ նշանակվեց նախարար, բայց մի քանի ամիս առաջ որդու հետ կատարվածը, կարծես, ստվերեց նրա հաջողությունը:
Պարզվում է` Յուրիի Վարդանյանը, որդու հետ կապված, ամանորյա ցանկություն չունի: Yerkir.am-ի հետ զրուցում նա ասաց, որ այս ընթացքում ոչ մի անգամ չի այցելել որդուն, դեռ զայրացած է եւ համարում է, որ ամեն մարդ իր սխալի համար պետք է պատասխանատվություն կրի:
«Երեւի Ամերիկայից նվեր ստացած մի բան էր, որ պարբերաբար օգտագործել է, ծխել է: Ծխելու մասին է խոսքը գնում, բացարձակապես ուրիշ բան չի եղել: ԱՄՆ-ում լայն տարածված է, երրորդ դասարանում` անգամ: Բայց ես իրեն մի բան եմ ասել` ում երեխան անի-չանի, դու իրավունք չունես անել, մեր գերդաստանում նման բան չի եղել, ինչի՞ պետք է իմ տղան մարիխուանա ծխի»,- ասաց Յուրի Վարդանյանը: