|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Միասնական արտարժույթի գոտին հեռավոր ապագայի հարց է, և ներկայումս օրակարգում նման հարց չկա: Այս մասին այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` անդրադառնալով ՄՄ անդամ երկրների շրջանակում միասնական արժույթի անցման խնդրին: Տիգրան Սարգսյանը նշեց, որ Հայաստանը ներկայումս խիստ դոլարիզացված երկիր է, ինչը խոցելի է դարձնում տնտեսությունը:
«Դոլարիզացիան խիստ վտանգավոր է, որովհետև դա նշանակում է, որ մենք չունենք ֆիլտրեր, որ զսպենք Հայաստան ներթափանցող համաշխարհային տնտեսության ռիսկերը: Ահա` ինչու անհրաժեշտ է դիվերսիֆիկացիայի ենթարկել արտարժութային գործարքները, մասնավորապես` եթե Ռուսաստանի հետ իրականացնում ենք արտարժութային գործարքներ, դրանք իրականացվեն ոչ թե դոլարի, այլ ռուբլու միջոցով»,- ասաց վարչապետը: Նա նշեց, որ դա ունի իր օբյեկտիվ հիմքերը, որովհետև Ռուսաստանը թիվ մեկ ներդրողն է Հայաստանում, ապրանքաշրջանառությունը հիմնականում Ռուսաստանի հետ է իրականացվում: Սակայն Հայաստանում չկան այն ենթակառուցվածքները, որոնք ռուբլին կդարձնեն ազատ փոխարկելի արտարժույթ: Նա նշեց, որ պետք է ստեղծել ենթակառուցվածքներ, և դրանից կշահի Հայաստանը: Ամեն դեպքում, վարչապետի խոսքով, միասնական արտարժութային գոտին հեռու ապագայի խնդիր է: