|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱՎԾ-ն երեկ հրապարակել է 2011թ. անցկացված մարդահամարի վերջնական տվյալները։ Ըստ այդմ՝ 2011թ. ՀՀ-ում առկա բնակչության թիվը կազմել է 2 մլն 871 հազար 771 մարդ, մինչդեռ 2001թ. մարդահամարի տվյալներով բնակչության թիվը 3 մլն 2 հազար 594 է։ Այլ կերպ ասած՝ պաշտոնական տվյալով, տասը տարվա մեջ ՀՀ առկա բնակչության թիվը նվազել է 130 հազար 823-ով։
Սակայն հասկանալի է, որ մարդահամարի տվյալներն ամբողջովին չեն ներկայացնում իրական թվաքանակը։ Եթե հաշվի առնենք արտագաղթի ծավալները, ապա դժվար չէ կռահել, թե իրականում ՀՀ բնակչությունն ինչ վիճակում է»։