|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ղարաբաղյան պատերազմի վետերան, երկրորդ կարգի հաշմանդամ Զաուր Հասանովը երեկ փորձել է ինքնահրկիզվել Բաքվի կենտրոնում՝ Ադրբեջանի արհմիությունների համադաշնության շենքի դիմաց:
Ըստ haqqin.az-ի՝ Հասանովը նման քայլի է գնացել ԱԱՀ ղեկավար Սաթար Մեհբալիևի պատճառով, որը խլել է վետերանին պատկանող հողը: Մեհբալիևը Հասանովին մեկ այլ օբյեկտ է խոստացել տրամադրել, սակայն չի կատարել իր խոստումը:
Տղամարդուն հաջողվել է փրկել, նրան հոսպիտալացրել են: Նրա վիճակը ծանր է: