|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Այս տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով` Հայաստանում և Վրաստանում ՀՆԱ-ն աճել է նույն չափով՝ 1.3%-ով: Հայ պաշտոնյաները, թերևս, վրացիների հետ համեմատվել «սիրողներին» դա հպարտությամբ մատնացույց կանեն: Սակայն եթե ՀՆԱ ցուցանիշը դիտարկենք ծավալային առումով, ապա հպարտության տեղ չկա՝ Վրաստանում այն կազմել է 4 մլրդ 143.8 մլն դոլար, իսկ Հայաստանում՝ 3 մլրդ 153.7 մլն դոլար: Ընդ որում` եթե նոյեմբերին Վրաստանում գնաճը կազմել է 0.6%, ապա Հայաստանում այն 5.8% է:
աղբյուրը` 168.am