|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արտահերթ նիստին զուգահեռ ԱԺ շենքի մոտ տեղի է ունենում բողոքի ակցիա` քաղաքացիներն իրենց բողոքն են հայտնում գազի անօրինական գործարքի դեմ: Բայց ոստիկանությունը դարձյալ սկսել է իր ապօրինությունները ակտիվիստների նկատմամբ:
«Նրանց տասնյակներով լցրել են ոստիկանական մեքենաները: Պահանջում եմ, որ անհապաղ ազատ արձակեն նրանց, որ նրանք կարողանան իրացնել իրենց սահմանադրական իրավունքը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը, որի կոչին միացան «Ժառանգություն» և ԲՀԿ խմբակցության պատգամավորները: