|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
2013-ին հայկական որմնանկարների վերականգման համար անհրաժեշտ գումարի կեսը տրամադրել է մասնավոր սեկտորը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նա տեղեկացրեց, որ տարեցտարի, կարծես, հետաքրքրություն է առաջանում հուշարձանների վերականգնման նկատմամբ:
«Մշակույթի նախարարության եւ Իտալիայի ԱԳՆ-ի միջեւ կնքված պայմանագրի շրջանակներում այս տարի Արուճի հանքավայրում կազմակերպվել է քարե նյութերի վերականգնման դասընթաց: Բացի այդ` Արուճի վանական համալիրում, որտեղ պահպանվել է 7-րդ դարի պատմագ-եղարվեստական մեծարժեք մի որմնանկար, սկսվել է գիտական հետազոտություն»,- ասաց նախարարը` հավելելով, որ հետազոտության աշխատանքներում ընդգրկված են իտալական երեք համալսարան, ինչպես նաեւ տեղի հետազոտությունների ազգային խորհուրդը:
Բացի այդ, նախարարի տեղեկացմամբ, այս տարի Քոբայրում կազմակերպվել է հին շարվածքների վերականգնմանը նվիրված դասընթաց:
Նախարարը հույս հայտնեց, որ 2014-ին մասնավոր սեկտորն էլ ավելի մեծ ներդրումներ կանի հուշարձանների վերականգնման համար: «2014-ին հուշարձանների պահպանությանը նվիրված մեծ գիտաժողով ենք կազմակերպելու»,- ասաց նա: