|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Արդեն տեղեկացրել ենք, որ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշել է 10 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ գումար տրամադրել ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Արմեն Մազմանյանի բուժման համար:
Yerkir.am-ի հետ զրույցում թատրոնի մամլո պատասխանատու Անուշ Քոչարյանը նշեց, որ Մազմանյանն այժմ գտնվում է Գերմանիայում եւ բուժման հերթական կուրսն է անցնում: Նրա հավաստմամբ` Մազմանյանի ինքնազգացողությունը բավական լավ է:
«Այո, խնդիրը լուրջ է, բայց առողջական վիճակը ծայրահեղ չէ: Քիչ առաջ զրուցում էինք նրա հետ, եւ հավաստիացնում եմ, որ նա իրեն լավ է զգում»,- ասաց Քոչարյանը:
Ի դեպ, շաբաթ օրը Մազմանյանը Հայաստան կվերադառնա, իսկ երկուշաբթի օրվանից արդեն աշխատանքի կգնա: