|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այս խոսքերի համար ներողություն խնդրելու պահանջով Սոնա Գրիգորյանը դիմել էր դատարան, սակայն դատավոր Նարինե Ավետիսյանը որոշել է, որ լրագրողն անձնական զրույց է ունեցել գործարարի հետ, այլ ոչ թե պաշտոնական: Թեպետ լրագրողը դատարանին ներկայացրել է նաեւ ձայնագրությունը, որից պարզ լսվում է, որ գործարարն ասում է՝ դե գրի: Այսինքն` Խաչատրյանն ի սկզբանե իմացել է, որ իր խոսքերը հրապարակվելու են եւ, այդուհանդերձ, հայհոյել է: Այսպիսով` լրագողը դատարանում չի կարողացել իր արժանապատվությունը պաշտպանել: Հայցը մերժվել է նաեւ վերաքննչ եւ վճռաբեկ դատարանների կողմից: Բացի այդ, ըստ դատավոր Նարինե Ավետիսյանի վճռի, Խաչիկ Խաչատրյանի փաստաբանների գումարը պետք է գանձվի լրագրողից, այդ իսկ պատճառով էլ դրվել է արգելանքը:
Այս օրերին «Ժողովուրդ» օրաթերթի փաստաբան Տիգրան Աթանեսյանը աշխատում է մի հայցի վրա, որը պետք է ներկայացվի ՀՀ Սահմանադրական դատարան, որպեսզի այսուհետ լրագրողների հետ պաշտոնական զրույցները դատարաններն իրենց հայեցողությամբ չմեկնաբանեն որպես անձնական զրույց՝ պաշտպանելով գործարարներին ու չինովնիկներին:
Ի դեպ, Սոնա Գրիգորյանը նաեւ նշեց, որ արգելանքի պատճառով չի կարողանում վճարել ուսման վարձը, իսկ դրա պատճառով համալսարանից դուրս մնալը բացառված չէ: