Փոխարժեքներ
19 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
«Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության անդամների երթը դեպի ՍԴ մեկնարկել է:
Նախքան երթը ելույթով հանդես եկավ ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը: Նա վստահեցրեց, որ իշխանությունները չեն կանգնելու: «Որքան բարեհամբույր լինեք, չեն հասկանա, իրենք հասկանում են միայն ուժը, ձեզ հետ կխոսեն միայն այն ժամանակ, երբ ուժ տեսնեն»,- ասաց նա:
Խաչատրյանը նաեւ վստահեցրեց, որ աշխարհում պարտադիր կուտակայինի նման օրինակ չկա, ինչպես մատնանշում են իշխանությունները: «Երբ Չիլիի օրինակն են բերում, մի շատ կարեւոր բան չեն շեշտում, որ այդ մարդիկ եկամտահարկ վճարելուց ազատվում են: Սա գողություն է, նրանք բանդիտներ են, ավազակներ են, իրենց պետք են մեր գումարները»,- հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչը: