|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը «բառավորել» է բոլորիս քաջ հայտնի «Կտոր մը երկինքի» երաժշտությունը /կոմպոզիտոր` Տիգրան Մանսուրյան/:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը նշեց, որ ինքը կողմ է երաժշական նման փոփոխություններին, եթե դա արվում է պրոֆեսիոնալ մակարդակով` անխաթար թողնելով մեղեդին ու երաժշտության ազգային դեմքը:
«Կողմ եմ, որ անցյալի մեր երաժշտությունը նորովի մատուցեն, բայց` ճաշակով: Սակայն այսօր շատ-շատ ողորմելի վիճակում է այդ խնդիրը, ինքնուս, սիրողական մակարդակով, «մշակում» են մեր մեծերի գործերը: Մարդիկ անգամ Սայաթ-Նովա են մշակում, այն մարդիկ, որոնք Սայաթ-Նովայի տեքստերը չեն հասկանում, բայց երգում են. երգում են` բառերը ծռմռելով»,- ասաց Պողոսյանը: