|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թե որտե՞ղ է «հայ-թուրքական»-ը Թբիլիսիում հայ եւ թուրք դերասանների` 43 ժամ տեւած ձեռքսեղմումի մեջ, ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը չգիտի: «Ես կարող եմ մի ինչ-որ թուրք մարդու հետ նստել ու հաց ուտե, դա կլինի հայ-թուրքական հացկերությո՞ւն: Այսինքն` ի՞նչ. մի հայ, մի թուրք երրորդ կողմի փողերով ինչ-որ բան են արել»,- նշեց նա:
Բանախոսը նշեց, թե նրանք ցանկացել են «Գինեսի» ռեկորդների գրքում գրանցվել, բայց դա կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների հետ:
«Մեկը գրել էր երեկ, որ, հաշվի առնելով, որ երկուսն էլ դերասան են, ուրեմն արածները զուտ դերասանություն է: Դա էլ իրականում այն է, ինչ կա հայ-թուրքական հարաբերություններում այսօր` ոչինչ, այլ ընդամենը դերասանություն»,- նշեց Կիրո Մանոյանը: