|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի ներկայացրած 77 էջանոց զեկույցը դատական համակարգի վերաբերյալ, բնականաբար, մեծ աղմուկ է բարձրացրել։ Քաղաքական շրջանակներում երեկ խոսվում էր այն մասին, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Սուրիկ Ղազարյանը, որը պաշտոնանկությունից հետո ԱՄՆ է մեկնել, այնտեղ հատուկ ծառայություններին հստակ տեղեկություններ է տրամադրել, թե ինչ վիճակում է գտնվում ՀՀ դատական համակարգը։
Այս լուրը դիվանագիտական խողովակներով հասել է ՀՀ նախագահի աշխատակագմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, որն իրավիճակից դուրս գալու ելքը տեսել է օմբուդսմենի սուր զեկույցի մեջ։ Սակայն ՄԻՊ մամլո խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը «Ժողովուրդ»-ին հավաստիացրեց, թե իրականում նման բան չկա, ավելին՝ պաշտպանը վաղուց է՝ ինչ խոսում է դատական համակարգի անկատարության մասին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։