|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Դեկտեմբերի 9-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ճարտարապետների համահայկական ընկերակցության համանախագահներ Վահե և Գոհար Թութունջյաններին: Հանդիպմանը ներկա էին նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում ճարտարապետ Վահե Թութունջյանը ներկայացրեց Նոր Հալեպ թաղամասի ամբողջականացված հատակագիծն ու ճարտարապետական լուծումները, որոնք արդիական են և համապատասխանում են միջազգային չափանիշներին, այն կարող է դառնալ վերջին տարիներին կառուցված լավագույն թաղամասերից մեկը: Այնտեղ կարող է բնակվել մոտ 500 ընտանիք, թաղամասը ստեղծված է լինելու լողավազանով, ավտոկանգառներով, խաղահրապարակներով: Նոր Հալեպում հնարավորություն է ստեղծվելու շենքերի առաջին հարկերում տարբեր տիպի արհեստանոցներ և խանութներ ստեղծել:
Նախարարն առաջարկեց ճարտարապետների հանդիպում կազմակերպել Հայաստան ժամանած սիրիահայերի հետ, որի ընթացքում կքննարկվեն թաղամասի կառուցմանն առնչվող հարցեր, կտրվեն նրանց հուզող հարցերի պատասխանները:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հույս հայտնեց, որ Նոր Հալեպի կառուցման համար անհրաժեշտ գումարը պետք է ներդնեն մեր հայրենակիցները, ինչպես նաև Հայրենիքից և Սփյուռքից յուրաքանչյուր հայ իր փոքրիկ ներդրումը պետք է որ ունենա այս ազգային ծրագրում: Արդյունքում` Սիրիայից Հայաստան ժամանած մեր հայրենակիցները կգտնեն իրենց տաքուկ անկյունը Հայրենիքում: