|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մենք մեղք էինք Եղեռնի տարիներին, օտար լծի տակ ապրելու դարերի ընթացքում, այսօր զարհուրելի է մտածել, որ մեր ժողովուրդը մեղք է անկախ լինելու պարագայում. Yerkir.am-ի հետ զրույցում` անդրադառնալով առաջիկայում սպասվելիք տրանսպորտի թանկացմանը` կարծիք հայտնեց ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը:
Նա նշեց նաեւ, որ շատ կուզենար, որ նման անբարոյական ժամանակներում բարոյականությունն արթնանար մարդկանց մեջ. «Հատկապես` այն մարդկանց, որոնցից ինչ-որ մի հյուլեով կախված է մեր ժողովրդի կյանքի դրականացումը, մի փոքրիկ հյուլեով Աստված խոսեր նրանց մեջ, բարին, արդարը, մարդը խոսեր նրանց մեջ, քանի որ «մեղք»-ն այն բառը չէ, որով կբնութագրեի մեր ժողովրդի ներկայիս վիճակը»: