|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Իրավունք» թերթը գրում է. «Արմավիրի մարզի բնակիչ Հովհաննես Ս.-ն իր սեռական կրքերին հագուրդ տալու նպատակով, բռնություն գործադրելով եւ օգտագործելով 14 տարին չլրացած Սոնա Գասպարյանի (անունը փոխված է) անօգնական վիճակը, խաթարված ձեւով սեքսուալ բնույթի այլ գործողություններ է կատարել: Նա անչափահասին սեռական բռնության է ենթարկել Բաղրամյան գյուղում գտնվող քարհանքի պահակատան տնակում։
Թե ինչպես է վերջինս համարձակվել բռնի գործողություններ իրականացնել իր դստեր տարիքի աղջկա նկատմամբ եւ ընդունում է արդյոք իրեն առաջադրված մեղադրանքը, փորձեցինք պարզել վերջինիս փաստաբանից՝ Ցոլակ Մարգարյանից, ով մեզ հետ զրույցում ասաց.
- Պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը վերաորակման կարիք ունի: Իմ պաշտպանյալը մասնակի է ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, այսինքն, բռնություն չի եղել երեխայի նկատմամբ։
-Այսինքն՝ դա եղել է երեխայի ցանկությա՞մբ։
-Դրա մասին ոչինչ ասել չեմ կարող։
Նշենք, որ մեղադրյալն ամուսնացած է, ունի 3 երեխա»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: