|
Փոխարժեքներ
14 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Ամիսներ շարունակ հանրահավաքներ, ցույցեր, բողոքի տարբեր ակցիաներ իրականացնող ազատամարտիկները որոշել են այսօրվանից սկսել Հայաստանում իշխանությունը ժողվրդին վերադարձնելու գործը:
Այսօր ազատամարտիկների հրավիրած հանրահավաքին Ռազմադաշտային հրամատարների խորհրդի նախագահ Սուրեն Գալստյանն ասաց, որ իրենք համահավաքներ են անցկացրել, գյուղերում ու քաղաքներում ճշտել ժողովրդի տրամադրությունները:
«Ժողովուրդը ոչ թե հաց հանապազօրյայի փնտրտուքից է հոգնել, այլ ժողովրդի իշխանությունն օկուպացրած Սերժ Սարգսյանի ռեժիմից: Եվ ուրեմն` ձայն բազմաց` ձայն Աստծո: Մենք որոշել ենք 2014 թվականի փետրվար ամիսը նշել որպես Հայաստանում իշխանությունը ժողովրդին վերադարձնելու ամիս: Այս պահից սկսած` դիմում ենք հայ ժողովրդին` պատրաստ լինել, փետրվար ամսվա այն միակ օրը, որը մենք կհայտարարենք, լինեն այստեղ` Ազատության հրապարակում, ազատամարտիկների կողքին, եւ մենք միասին կազատագրենք Հայաստանը, կպարենք հաղթանակի պարը, եւ բոլորս, թեւերներս քշտած, արժանապատիվ Հայաստան ենք կառուցելու»,- հայտարարեց Սուրեն Գալստյանը:
Նա նշեց նաեւ, թե փետրվար ամսվա այդ միակ որոշիչ օրը Հայաստանում արգելվում է նվնվալը եւ իրեն հարգող ամեն տղամարդ այդ օրը, Ազատության հրապարակից բացի, այլ վայրում չպիտի գտնվի: «Փետրվար ամսի մեր հայտարարած օրը լինում եք այստեղ, որպեսզի ձեր ազատամարտիկների հետ մեկտեղ ոչ եւս անենք սերժանտական աղբը Հայաստանից»,- ասաց Գալստյանը: