|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ուշագրավ է, որ հոդվածում նշվում է, որ Գյումրիում Վլադիմիր Պուտինը առանձնազրույց է ունեցել 102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատար Անդրեյ Ռուզինսկիի հետ:
«Նախագահը հարցրեց ինձ տեղի բնակչության և իշխանությունների հետ հարաբերությունների մասին, պատասխանեցի՝ ամեն ինչ լավ է»,- պատմել է Ռուզինսկին պարբերականին:
«Զորամասի սպաները նույնպես չեն բողոքում։ Այստեղ կան նաև Վրաստանի ռազմակայաններում ծառայածներ, որտեղից էլ զորքերը տեղափոխվել են Հայաստան։ Նրանք ասում են, որ Գյումրիում ավելի հարմարավետ է»,- գրում է Известия-ն։
Հիշեցնենք, որ գնդապետ Անդրեյ Ռուզինսկիի՝ «Կարմիր աստղ» պաշտոնաթերթին տված հարցազրույցում արված հայտարարությունը, թե եթե Ադրբեջանի ղեկավարությունը որոշի ուժային ճանապարհով իր իրավասությունը վերականգնել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ռազմակայանը կարող է մտնել զինված հակամարտության մեջ՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում ստանձնած պայմանագրային պարտավորություններին համապատասխան: