|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանն առանց Ուկրաինայի` իր բնակչությամբ և հարուստ ռեսուրսներով ազդեցիկ և մեծ երկիր է, բայց ոչ գերտերություն. Forbes-ը մեջբերում է քաղաքական վերլուծաբան Դևիդ Ֆրումի խոսքերը. հայտնում է Газета.Ru-ն։
Սակայն ըստ հոդվածագրի՝ Ֆրումի խոսքերը ուղղակի մաշված կլիշե են այն մասին, թե առանց Ուկրաինայի Ռուսաստանը պարզապես երկիր է, իսկ Ուկրաինայի հետ՝ կայսրություն։
«Նույնիսկ Ուկրաինայի հետ Ռուսաստանը չի կարող գերտերություն լինել: Ուկրաինան միջազգային ազդեցության աղբյուր չէ և կասկածում եմ, որ Ուկրաինան իր տնտեսական և ժողովրդագրական ցուցանիշով գայթակղիչ մրցանակ է, ինչպես կարծում են ոմանք»,- գրում է հեղինակը։
«Եթե ուկրաինացիները ցանկանում են լինել Եվրոպայում, ապա նրանք պետք է լինեն Եվրոպայում, սակայն գաղափարը, որ Ուկրաինան գաղտնիք է մեծ աշխարհաքաղաքական խաղում, անախրոնիզմ է»,- կարծում է հեղինակը։