|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ԱԺ-ում կառավարությանն ուղղված հարցուպատասխանից առաջ կես ժամ շուտ էր ներկայացել ԱԺ, սակայն լրագրողների մի քանի փորձերը` նրան հարց ուղղելու, ավարտվեցին անհաջողությամբ: Նախարարը սկզբում խուսափեց` մտնելով ՀՀԿ խմբակցության սենյակը, այնուհետև, դուրս գալով, հրաժարվեց պատասխանել գազի վերաբերյալ հարցերին` պատճառաբանելով, որ նիստի ավարտից հետո կպատասխանի դրանց:
Նշենք, որ Մովսիսյանի այս պահվածքը շատ տարօրինակ է, իսկ գազի գնի հետ կապված շուրջ 150 մլն դոլար պարտքը անհասկանալի իրավիճակ է ստեղծել: