|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը կողմ է Ռուսաստանի հետ բազմակողմանի հարաբերություններին ու ոգևորված է Պուտինի այցով: Իսկ ժողովրդի այն մասը, որը դեմ է Հայաստանի պրոռուսական քաղաքականությանը, նրա կարծիքով, շուտով կզգա, որ սխալ է մտածում ու կթեքվի դեպի Ռուսաստան:
ԱԺ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում խոսելով Պուտինի այցի դեմ ուղղված բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունների մասին` պատգամավորը նշեց. «Բա ուզում էիք` ոստիկանությունը ձեռքերը ծալեր, նստեր, հելնեիք, ինչ ուզենայիք գոռայի՞ք: Հլը շնորհակալ պետք է լինեն, որ ոստիկանությունը էդքան մեղմ ա վերաբերվում, ուրիշ տեղեր ավելի ահավոր բաներ ա լինում, թող շնորհակալ լինեն, որ ոստիկանությունը էդպես է վերաբերվում քաղաքացիների անշնորք պահվածքի նկատմամբ»:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ոստիկանությունը օրինակ վերցնի ուկրաինական ոստիկանությունից, Առաքել Մովսիսյանը պատասխանեց. «Ոչ, Ուկրաինային նման չի լինելու, մեր ժողովուրդը խելացի ժողովուրդ է, ուղղակի էդ մի մասսային փող են տվել, ղեկավարում են: Դրանց ժամանակն էլ կգա»: