|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կայանալիք այցի կապակցությամբ Նալբանդյան փողոցում հուշարձան է տեղադրվել: Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` դեկտեմբերի 2-ին Երևանի Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկի հարակից տարածքում հուշարձանի բացման հետ կապված` առավոտյան ժամը 7.00-ից մինչև ժամը 10.30-ը ժամանակավորապես դադարեցվելու է երթևեկությունը հետևյալ ճանապարհահատվածներում. Նալբանդյան-Կորյուն խաչմերուկից մինչև Նալբանդյան-Սայաթ Նովա խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը, Իսահակյան-Աբովյան խաչմերուկից մինչև Իսահակյան-Նալբանդյան խաչմերուկ, Մոսկովյան փողոցը` Նալբանդյան-Մոսկովյան խաչմերուկից մինչև Մոսկովյան-Աբովյան խաչմերուկ, Խանջյան փողոցը` Մոսկովյան-Նալբանդյան խաչմերուկից մինչև Խանջյան-Սայաթ Նովա խաչմերուկ: