|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Կիևում «Եվրամայդան»-ի ցույցը ցրելու ժամանակ 33 մարդ է ձերբակալվել. հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Ըստ գործակալության՝ ընդդիմադիր «Բատիկիվշչինա» կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը գնացել է ոստիկանության Շեվչենկովյան բաժանմունք՝ ձերբակալվածներին ազատելու:
Հիշեցնենք, որ այս գիշեր ակցիան ցրելու համար Մայդան է ժամանել է մոտ հազար հատուկջոկատային։ Նարնջագույն հեղափոխության մասնակիցների կոալիցիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ տասնյակ մարդիկ են տուժել, մասնավորպես` գլխի վնասվածք են ստացել: «Մարդկանց ուղղակի սպանում էին մահակներով։ Գազ են կիրառել։ Շատերը վնասվածքներ են ստացել։ Մարդկանց Մայդանից դուրս են նետում աղբի պես»,- ասվում է կոալիցիայի հաղորդագրությունում: