|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Անթալիայում մեկնարկած շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը խնդիրներ չունեցավ Եգիպտոսի հետ: Հայ շախմատիստները առավելության հասան 3:1 հաշվով:
Հայաստանի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը խաղում էր սպիտակներով: Նա պարտիան ավարտեց 32-րդ քայլում՝ հաղթանակով: Վլադիմիր Հակոբյանը, ով նույնպես խաղում էր սպիտակներով, 57-րդ քայլում պարտության մատնեց Սամի Շոկերին, իսկ Գաբրիել Սարգսյանը սևերով 58-րդ քայլում ոչ-ոքի խաղաց Բասեմ Ամինի հետ: Տուրի ամենաերկար պարտիան Սերգեյ Մովսեսյանինն էր, ով սևերով 93-րդ քայլում ոչ-ոքի խաղաց Մուհամեդ Եզադի հետ:
Մեր հավաքականի հաջորդ մրցակիցն է ԱՄՆ-ը: