|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր Եղիշե Չարենցի մահվան օրն է: Yerkir.am-ի հետ զրույցում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ Չարենցն ու, ընդհանրապես, պոեզիան այսօր հանրահռչակման կարիք ունեն:
Չարենցի գործերը, ըստ Միլիտոնյանի, պետք է անվերջ ուսումնասիրվեն ու ընթերցվեն, քանի որ Չարենցն իր պոեզիայով նորարարություններ է արել, կարծրատիպեր ջարդել: «Իսկ մենք շատ ընթերցողներ գիտենք, ովքեր սիրում են կարծրատիպեր, եւ դրանից դուրս չեն պատկերացնում այլ պոեզիա: Այնպես որ` Չարենցի պես մեծ բանաստեղծներին անվերջ քարոզելու եւ հանրահռչակելու պահանջ պետք է ունենանք»,- ասաց նա:
Ըստ ՀԳՄ նախագահի` յուրաքանչյուր մեծ բանաստեղծի գործ պահածո չէ, ամեն գրվածք ապագայի մեջ նորովի է ընթեցվում, նորովի շերտերով բացվում, իսկ Չարենցի գործերն ապրող են ու շնչող:
«Չարենցը հսկայական գրական արմատներ, սաղարթ է ստեղծել, որ գալիքի մեջ է ապրելու, անվերջ ապրելու եւ շարժվելու է: Այնպես որ` Չարենցը մեր բանաստեղծական հզոր հարահոսը շարժման մեջ դնողներից է լինելու»,- ասաց Միլիտոնյանը: