|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արարատի և Կոտայքի մարզերը խիստ «բարեհաջող» Հայաստանին միացրած Վովա Գասպարյանը պատրաստվում է օրերս Հայաստանին միացնել Արմավիրի մարզը՝ տեղեկացնում են Արմավիրի մեր աղբյուրները։ Արարատն ու Կոտայքը՝ հասկացանք, Արմավի՞րն ինչու է «միացնում» Հայաստանին, հետաքրքրվեցինք մենք։
«Մեզ մոտ պատճառները ոչ թե քաղաքական, այլ քրեական են. կա նաև ուժեղ վախի մթնոլորտ՝ գողականների, քրեականների, հեղինակությունների կողմից ստեղծված, պետք է վերցնել»,- պատասխանեցին մեզ։
Ի դեպ, այդ նույն շարքում է եղել նաև «գող» Թեփ Արմենի սպանության հայտնաբերման դեպքը, որն օրեր շարունակ չէր իջնում մամուլի էջերից, և որը, ըստ մեր զրուցակցի, բացահայտվեց ռեկորդային կարճ ժամկետում՝ ժամուկեսում։ Որոշ տեղեկություններով՝ Արմավիրի մարզում տեղակայված են ժամանակակից այնպիսի «նանոսարքեր», որոնք հնարավորություն են տալիս շատ արագ «գտնել» հանցագործության իզը և բերման ենթարկել հանցագործին»,- գրում է թերթը։