|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր Հայաստան կգա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին սպասարկող ինքնաթիռը: «Հրապարակի» իրազեկ աղբյուրների փոխանցմամբ, Պուտինի՝ դեկտեմբերի 1-ին Հայաստան այցից առաջ այսօր Հայաստան է բերվելու նրան սպասարկող զրահապատ ծառայողական մեքենան, եւ ժամանելու է թիկնազորի մի մասը: Հայաստանի պատկան մարմինները մի քանի օր է՝ այս առիթով ելման դիրքի են եկել, որպեսզի Պուտինին ու նրան «անհրաժեշտ պարագաները» դիմավորելու համար «Զվարթնոց» օդանավակայանում հավուր պատշաճի ընդունելություն կազմակերպեն:
Լուրեր կան, որ Պուտինի «շքախումբը» Հայաստան է ժամանելու 3-4 ինքնաթիռով: Չնայած տեղեկություններ կան, որ Վլադիմիր Պուտինը կժամանի ոչ թե Երեւան, այլ միանգամից Գյումրի, սակայն արդեն իսկ սկսել են փակել նաեւ Փարաքարի ճանապարհի «լյուկերը»՝ դիտահորերը: Բնականաբար, այցի օրը փակվելու են բոլոր այն ճանապարհները, որոնցով անցնելու է Պուտինն իր շքախմբով: Ռուսաց թագավորի «օրհնված սհաթի» խերով արդեն մի քանի օր է, ինչ Գյումրին ամբողջությամբ դզվում-փչվում է: Ասֆալտապատվում են Գյումրիի օդանավակայանից դեպի ռուսական 102-րդ ռազմաբազա, ինչպես նաեւ Աճեմյանի անվան թատրոն տանող ճանապարհները: Գյումրեցիները կատակում են, որ եթե ՌԴ նախագահը տարին երկու անգամ Գյումրի այցելեր, քաղաքը կփրկվեր «աղետի գոտու» խարանից:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակի» այսօրվա համարում: