|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ այս օրերին Շիրակի մարզպետարանում ակտիվ խորհրդակցություններ են անցկացվում: Ընդ որում` դրանք անցկացվում են գրեթե ամենօրյա ռեժիմով, եւ մասնակցում են մարզի ու Գյումրու բարձրաստիճան պաշտոնյաները` մարզպետ, Գյումրու քաղաքապետ, ոստիկանության եւ ԱԱԾ պետեր եւ այլք: Խորհրդակցությունների անցկացման առիթը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` ՀՀ կատարելիք այցն է: Տեղեկություններ կան, որ նրա ինքնաթիռը վայրէջք է կատարելու Գյումրու «Շիրակ» օդանավակայանում: Երեկ «Ժողովուրդ»-ը «Շիրակ» օդանավակայանի տնօրեն Սեյրան Չուխաջյանից փորձել է ճշտել Պուտինի` Գյումրիում վայրէջք կատարելու մասին լուրը, սակայն նա ո՛չ հերքել է ո՛չ էլ հաստատել այն` ասելով, թե ինքն իրավունք չունի պատասխանելու այդ հարցերին: