|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երեկ երեկոյան «Մենք» ազգային-հայրենասիրական երիտասարդական շարժման փոխնախագահ Սեւան Աղաջանյանը զրուցել է Կիրովի անվան մանկական զբոսայգում «բեղմնավոր» գործունեություն ծավալող համասեռամոլ մարմնավաճառներից մեկի հետ:
Yerkir.am-ի հետ զրույցում Սեւան Աղաջանյանը նշեց, որ Կարաբինա անունով մարմնավաճառը հրաժարվել է լքել Կոմայգու տարածքը` ասելով, թե ինքը ամսական 3000 դոլար է «ըտեղից» աշխատում, եւ եթե Աղաջանյանը պատրաստ է իրեն այդքան գումար տալ, այլեւս չի կանգնի այդ տարածքում:
«Քեզ ո՞վ ա էդքան իրավունք տվել, որ ոգեւորվել ու սկսել եք չգիտեմ` ինչեր անել: Դրա համար մենք շքերթ կանենք: Հա, եթե մեզ մի բան լինի, առաջին հերթին քեզ ենք պատասխանատվության ենթարկելու, քանի որ էս ամենը դու ես հրահրում»,- Կարաբինայի խոսքերը ներկայացրեց Աղաջանյանը` հավելելով, որ իրենց, այնուամենայնիվ, ոչ ոք չի կանգնեցնի:
Լուսանկարը տրամադրեց Սեւան Աղաջանյանը: