|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ստամբուլում այս օրերին ընթանում է ԱՄՆ Ատլանտյան խորհրդի էներգետիկ-տնտեսական 5-րդ տարեկան գագաթաժողովը։
Գագաթաժողովը բացվել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի խոսքով։ Ելույթով հանդես է եկել ԱՄՆ նախկին նախագահներ Ջերալդ Ֆորդի և Ջորջ Բուշի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բրենթ Սքոուքրոֆթը։
Գագաթաժողովին Հայաստանից մասնակցում են Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Օսկանյանը, «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը, «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը և Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը։
Նոյեմբերի 22-ին գագաթաժողովի «Էներգետիկ, տնտեսական և քաղաքական մարտահրավերներ ու ռազմավարություններ» նիստում ելույթ կունենա ԱԺ պատգամավոր, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։