|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Ըստ hurriyet.com-ի` Պուտինն ասել է. «Թեեւ անձնապես քիչ ենք հանդիպում, Թուրքիայի և Ռուսաստանի փոխհարաբերությունները լավ են ընթանում: Իհարկե, մեր դերը այդ փոխհարաբերություններում ներդրում ունենալն է: Հավատում եմ` կհաջողվի»:
«Ես նույնպես շատ ուրախ եմ տեսնել իմ սիրելի ընկերոջը, սիրելի նախագահին: Իսկապես, այս հանդիպումը` լինի երկկողմ, թե` տարածաշրջանային, համագործակցության համար խիստ էական է լինելու: Մենք քայլեր ունենք, որ պետք է միասին անենք: Հավատում եմ, որ այսօր այս քայլերը շատ ավելի ամուր ենք անելու»,- ասել է Էրդողանը:
Պուտին-Էրդողան հանդիպման քննարկման հիմնական թեման եղել է Սիրիայի իրավիճակը:
Սիրիայի հարցով Ռուսաստանը պատրաստվում է երկրորդ միջազգային համաժողովն անցկացնել Ժնևում և ակնկալում է, որ Թուրքիան կօժանդակի այս հարցում: Սակայն սպասում է անցումային կառավարությունում Բաշար ալ Ասադի` ղեկավար լինել-չլինելու վերջնական որոշմանը: