|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Եվրամիության համապատասխան պաշտոնյաները դեռեւս քննարկում են, թե Վիլնյուսի գագաթաժողովում Հայաստանի հետ Եվրամիությունն ինչ փաստաթուղթ է ստորագրելու. այսօր ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն' Yerkir.am-ի խնդրանքով անդրադառնալով հարցին, թե ի՞նչ փաստաթուղթ կստորագրվի, կամ կստորագրվի՞, արդյոք:
«Եվրոպական ատյաններում այդ հարցը դեռեւս քննարկման փուլում է` Եվրամիության համապատասխան պաշտոնյաների մակարդակով: Երեւի թե փաստաթղթի ստորագրման մասին որոշումը, հավանաբար, հենց բուն գագաթաժողովի ընթացքում կկայացվի, իսկ այս պահին դեռեւս քննարկումներ են ընթանում հնարավոր փաստաթղթի ստորագրման շուրջ»,- տեղեկացրեց դեսպանը:
Նա նշեց, որ Հայաստանը միանշանակ հայտնել է Եվրամիության հետ հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու մասին իր ցանկությունը, Եվրամիությանն էլ իր բաժին պատրաստակամությունն է հայտնել` Հայաստանի հետ շարունակել համագործակցել եւ խորացնել իր համագործակցությունը. «Եվ ես կասկած չունեմ` այս երկուստեք ցանկությունն իր արտահայտությունը կգտնի Վիլնյուսի գագաթաժողովում»,- շեշտեց Անրի Ռենոն: