|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նոյեմբերի 15-18-ը Բուլղարիայի Սամոկով քաղաքում կայացած ձյուդոյի` մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 81կգ քաշային կարգում Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական քոլեջի սան Անդրանիկ Չափարյանը (մարզիչ Ա.Բաբայան) նվաճել է բրոնզե մեդալ. հայտնում է ՀՀ սպորտի նախարարության պաշտոնական կայքը:
Բրոնզե մեդալի պայքարում Չափարյանը վստահ առավելության էր հասել Հոլանդիան ներկայացնող Մելվին Սչոլի նկատմամբ, իսկ մինչ այդ Անդրանիկը կարողացել էր պարտության մատնել Իտալիայի և Լեհաստանի ներկայացուցիչներին: Պաշտոնական մրցելույթներում սա Ա.Չափարյանի առաջին մեդալն է: