|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իտալիայի Հանրապետության Սարդինիա ինքնավար մարզում երեկ տեղի ունեցած «Կլեոպատրա» փոթորկից առաջացած ջրհեղեղի հետևանքով 16 մարդ զոհվել է, կան նաև անհետ կորածներ, տարհանվել են հարյուրավոր բնակիչներ. հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը:
Իրադրությունը ծանր է գնահատվում, հայտարարվել է վտանգավորության բարձրագույն աստիճան: Առավել տուժել է Օլբիա նավահանգիստ-քաղաքը, որի փողոցները վերածվել են գետերի:
ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել Իտալիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության հետ և ճշտվել, որ զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան: