|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով` երեկվա դրությամբ դեռեւս ուժի մեջ էր Սերժ Սարգսյանի` անձամբ Վիլնյուս մեկնելու մտադրությունը:
«Բայց եթե Սարգսյան-Ալիև հանդիպման ժամանակ համանախագահները, առաջին հերթին ռուսական նախաձեռնությամբ, հանդես գան կլասիկ առաջարկությամբ, հնարավոր է, որ Սերժ Սարգսյանի մտադրությունն ինչ-ինչ կարեկտիրովկաների ենթարկվի: Չմոռանանք, որ Վիլնյուսի գագաթնաժողովին Սերժ Սարգսյանի չմասնակցելու «ցանկությունը բխում է» Ռուսաստանի «սրտից»: Վերջինս անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանն ամենացածր մասնակցությունն ունենա այդ գագաթնաժողովին: Նախնական պայմանավորվածությամբ, Վիլնյուս պետք է մեկնեն Սերժ Սարգսյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրանցից մեկ օր առաջ` նոյեմբերի 28-ին, ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների արտաքին հանձնաժողովների նախագահների նիստին մասնակցելու նպատակով Վիլնյուս է մեկնելու ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը»,- գրում է թերթը: