|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիան իր օրակարգն արագ փոփոխող երկիր է: «Բարզանիին` բարի գալուստ Ձեր հայրենիք` Շիվան» ասելով, տարածաշրջանին երկրին ամեն օր նոյեմբերի 16-ի նման օր, ձևական սահմանների վերացում մաղթելով, ինչպես նաև շնորհակալություն հայտնելով նրանց, ովքեր նպաստել են այդ օրվան մեր հասնելուն, շարունակում եմ «հնացած» հոդվածս. գրել է պատմաբան Թաներ Աքչամը Taraf թերթում:
«Պետք է շնորհակալություն հայտնել վարչապետին: Վերջապես երկար ժամանակ չարծարծվող թեման ի հայտ բերեց և գուցե նախկին քննարկումը վերսկսեց: Էրդողանի պահվածքը թաղի կռվարարի պահվածքի է ավելի նման, քան`վարչապետի: Ասես` թաղի մարդիկ գալիս ու, «որոշ տներում իրարանցում է» ասելով, բողոքում են: Ճիշտ է, բողոքներ կան, բայց ավելի կարևոր է հասկանալ, թե այդ բողոքների դեմն առնելու համար ինչեր են արվում»,- գրել է Աքչամը: