|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր լրագրողները ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանից փորձեցին մեկնաբանություն ստանալ, թե արդյո՞ք ՄՄ-ին միանալուց հետո Հայաստանը կկորցնի իր տնտեսական ինքնուրույնությունը, քանի որ Գալուստ Սահակյանն ասել էր, թե չի կորցնի:
Հրանտ Բագրատյանը նշեց. «Միանշանակ կկորցնի: Միայն Գալուստ Սահակյան պետք է լինել` նման արտահայտություն անելու համար»:
Նա բացատրեց, որ Մաքսային միությունը ենթադրում է միասնական մաքսային քաղաքականություն, եւ ոչ թե Մաքսային միությունը պետք է հարմարվի Հայաստանի քաղաքականությանը, այլ Հայաստանը` Մաքսային միության: Դա ակնհայտ է անգամ անզեն աչքով: Ընդ որում, նշեց Բագրատյանը, Հայաստանը նաեւ Եվրամիության հետ ասոցացման պայմանագիր ստորագրելու դեպքում էլ կկորցներ իր տնտեսական սուվերենությունը: