|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մշտապես իր խոսքում հղում է անում տարբեր վարկանիշային տվյալներին՝ հպարտանալով, թե այս կամ այն աղյուսակում մեր երկիրն առաջընթաց է գրանցել: Սակայն իրական կյանքում բոլորս մեր մաշկի վրա զգում ենք հակառակը: Պարզվում է՝ «տնտեսական այդ հրաշքը» արհեստական է, գնովի: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ վարչապետի սանիկ Դավիթ Սարգսյանը, որն այժմ զբաղեցնում է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը, ՀՀ պետական բյուջեից բավական լուրջ գումարներ է ծախսում Հայաստանին միջազգային վարկանիշների տրամադրման համար: Նախարարությունը միայն 88 մլն 200 հազար դրամ կամ 217 հազար դոլար է ծախսել Fitch Ratings LTD ընկերությունից եւ 48 մլն 510 հազար դրամ կամ մոտ 120 հազար դոլար էլ Moody's Investors Service-ից վարկանիշ ձեռք բերելու համար: Ահա թե ինչպես են Սարգսյանները 35 տոկոս աղքատություն ունեցող մեր երկրում մոտ 337 հազար դոլարով «վարկանիշ գնում»: