|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հարգանքի դրսեւորում, որը զարմացրել է Թուրքիայի նախագահին: Աբդուլլահ Գյուլն ընդունել է Թուրքիայում Գվատեմալայի եւ Ֆիջիի դեսպաններին:
Նրանց հավատարմագրերի հանձնման հանդիսության ժամանակ Թուրքիայում Ֆիջիի դեսպանատան գլխավոր քարտուղար Էմոսի Ռակաին ծնկի է իջել Գյուլի առջեւ եւ մի քանի անգամ ծափ տվել: Սա Ֆիջիում ընդունված կարգ է, ինչը երկրի ղեկավարի նկատմամբ հարգանք է խորհրդանշում: Ժեստը նույնիսկ անվանում ունի՝ վակա-կոբո-կոբո. հայտնում է Yerkirmedia-ն:
Հայաստանի Հանրապետության եւ Ֆիջիի Կղզիների Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին փաստաթուղթ ստորագրվել է 2010 թվականի հունիսի 7-ին: Սակայն Ֆիջիի դիվանագիտական անձնակազմ Հայաստանում հաստատված չէ: