|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ պայքարող հարյուրավոր քաղաքացիների բողոքի ակցիան շարունակվում է ՀՀԿ Կենտրոնական գրասենյակի մոտ:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որ ՀՀԿ-ականները ներկայանան ԱԺ արտահերթ նիստին: Նրանք հիշեցրեցին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասում էր, որ չեն բոյկոտի արտահերթ նիստը, բայց, փաստորեն, խաբեց:
«Գա-լուստ, խա-բե-բա»,- վանկարկում են ակցիայի մասնակիցները:
Ըստ նրանց` ՀՀԿ-ն փախչում է բոլոր տեսակի քննարկումներից եւ ներկայանում է ՀՀԿ-ի տատիկի տեսքով: «ՀՀԿ եւ ՕԵԿ, ա-մոթ»,-բղավում են ակտիվիստները:
Նշենք, որ արդեն ժամանել է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, նա հորդորում է չփակել մայթը: Բողոքի ակցիայի մասնակիցներն էլ ասում են, որ անցորդների անցուդարձին իրենք չեն խոչընդոտում: