|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱԺ այսօրվա արտահերթ նիստում պետք է քննարկվեր կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը մեկ տարով հետաձգելու որոշումը, բայց նիստը տապալվեց ՀՀԿ-ի կողմից: ԱԺ-ի մոտ հավաքված հարյուրավոր մարդիկ ԱԺ-ից երթով հասան նախ կառավարության շենքի մոտ, որտեղ ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ «ստոպ» են ասում կուտակային կենսաթոշակային համակարգին, քանի որ կայացվել է հակասահմանադրական որոշում:
Ակցիայի մասնակիցները շեշտեցին, որ ընդդիմադիր չորս կուսակցություններ նախաձեռնել են արտահերթ նիստ, իսկ ՀՀԿ-ն փորձում է այն տապալել, ուստի իրենք պահանջում են ՀՀԿ-ականներից` ներկայանալ ԱԺ, բացատրություն տալ, կառավարությունը նույնպես պետք է պատասխան տա: Ակցիայի մասնակիցները վանկարում էին` ամոթ:
Մարդիկ այժմ շարժվում են դեպի ՀՀԿ Կենտրոնական գրասենյակ: