|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արդեն հայտնել ենք, որ ԱԺ արտահերթ նիստը, որ նախաձեռնել էր ՀՅԴ խմբակցությունը, և նախաձեռնությանը միացել էին ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ «Ժառանգություն»-ը, ինչպես նաև անկախ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանն ու Էդմոն Մարուքյանը, տապալվեց ՀՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունների բոյկոտի պատճառով: Արտահերթ նիստում պետք է քննարկվեր կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը մեկ տարով հետաձգելու որոշումը:
Լրագրողների հետ զրույցում ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, արտահերթ նիստի տապալման վերաբերյալ լրագրողների հարցին ի պատասխան, միայն ասացին, որ իրենք իրավունք չունեն խոսելու ՀՀԿ խմբակցության անունից: Հետաքրքիր է, երբ անդամագրվեն ՀՀԿ-ին, իսկ այդ օրը չենք կարծում` հեռու է, ինչպե՞ս կխուսափեն պատասխանից:
Ինչեւէ, նախարարները տեղեկացրեցին, որ երկուշաբթի օրը հրավիրելու են համատեղ մամուլի ասուլիս և պատասխանելու են բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են այսօրվա չկայացած արտահերթ նիստի թեմային` կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի գործարկմանը: