|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր 2014թ. բյուջեի քննարկումների ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին:
Նա հետաքրքրվեց` արդյոք ավելանալո՞ւ է պայմանագրային զինծառայողների թիվը, կստեղծվե՞ն, արդյոք, հնարավորություններ պաշտպանության համակարգում սփյուռաքահայ հայրենակիցներին ու կանանց ներգրավելու համար, կբարձրանա՞ն, արդյոք, պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը:
Կորյուն Նահապետյանը նշեց, որ զինված ուժերի համալրումն իրականացվում է զինակոչի միջոցով, և գործող օրենքը չի նախատեսում ներգրավել սփյուռքահայերին ու կանանց: Ինչ վերաբերում է պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացմանը, վարձատրության չափը բյուջեի նախագծով չի փոխվել: Նա հավելեց, որ պայմանագրային զինծառայողների թիվն ավելանում է: