|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստան առանց վիզայի այցելած և աշխատանքի թույլտվություն չունեցող օտարերկրացիները կարող են երկրում գտնվել կես տարվա ընթացքում 90 օրից ոչ ավելի, իսկ Դաշնային միգրացիոն ծառայությունը կարող է ներդնել ներգաղթյալների էլեկտրոնային տվյալների համակարգ. հայտնում է РИА Новости-ն:
Ըստ գործակալության ՝ միգրացիոն խնդիրները նոյեմբերի 11-ին քննարկվել են սահմանային պետական հանձնաժողովում՝ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ։ Քննարկման արդյունքում Միգրացիոն ծառայությանը հանձնարարվել է մինչև 2015-ը ստեղծել ներգաղթյալների էլեկտրոնային վկայագրերի համակարգ։
Բացի այդ` հանձնաժողովը ՌԴ առողջապահության նախարարությանը հանձնարարել է մշակել ՌԴ ժամանողների բժշկական ապահովագրությունը վերահսկող նախագիծ: