|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ուկրաինան չի կարող հրաժարվել Ռուսաստանի հետ համագործակցությունից, քանի որ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հնարավոր ֆինանսական կորուստների փոխհատուցման ոչ մի աղբյուր չկա: Այդ մասին այսօր կառավարության նիստին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը. հայտնում է ИА REGNUM-ը՝ վկայակոչելով Կիևում գտնվող իր թղթակցին:
Նա նշել է, որ Ուկրաինային ոչ ոք չխոստացավ փոխհատուցել այդ վնասները: «Իսկ մենք իրավունք չունենք թույլ տալ, որ գործարանները փակվեն, մարդիկ զրկվեն աշխատավարձից և թոշակից»,- նշել է նա:
«Կարելի է ասել, որ Ռուսաստանի ընտրությունը տնտեսական սեկտորի հրամանն է: Գործարարները և արդյունահանողները հենց այդ խնդրի լուծման հետ են կապում բացասական միտումների հաղթահարման հնարավորությունը»,- ասել է վարչապետը: