|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀԿ խմբակցությունում մթնոլորտը փոքր-ինչ լարվել է: Պատճառն այն է, որ շաբաթվա վերջին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պետք է պաշտոնական այցով մեկնի Բրազիլիա, Արգենտինա եւ Ուրուգվայ, ու շատ պատգամավորներ կյանքի գնով ցանկանում են շրջագայել նրա հետ: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ թեժ մրցակցություն է սկսվել հատկապես խմբակցության կանանց միջեւ, քանի որ մշտապես պատվիրակության կազմում լինում են Կարինե Աճեմյանն ու Մարգարիտա Եսայանը: Տիկնայք բոլոր միջնորդների օգնությամբ Հ. Աբրահամյանին «հասկացրել» են, որ այդպես արդար չէ, եւ պետք է այս անգամ կազմը փոխել: Հավանաբար, այս անգամ հասել են իրենց նպատակին:
«Ժողովուրդ»-ը փորձել է ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ղեկավար Գոհար Պողոսյանից պարզել, թե ինչ է մտադիր անել Աբրահամյանը: «ԱԺ նախագահին ուղեկցող պատվիրակության կազմը որոշում է ԱԺ նախագահը, ինչ վերաբերում է տարաձայնություններին, ապա միջանցքի խոսակցությունները ես չեմ մեկնաբանում»,- ասել է նա:
Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: