|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Երեկ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստը դարձյալ շատ թեժ է անցել: Կրկին վիճաբանել են հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանն ու ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, նիստի օրակարգում եղել է մինչեւ տարեվերջ 3 լսում անցկացնելու հարցը, ինչը դուր չի եկել Ջհանգիրյանին, նա անիմաստ է համարել դա՝ առաջարկելով բավարարվել 1 լսումով:
Նահապետյանը պոռթկացել է, թե ինքն է հանձնաժողովի նախագահը ու ինչպես որոշի, այդպես է լինելու: Նրա այդ պահվածքը զայրացրել է Ջհանգիրյանին, որն իրենից երիտասարդ պատգամավորին կոռեկտության կոչ է արել: Վեճն այնքան է թեժացել, որ վրդովված պատգամավորների ձայները լսվել են նաեւ ԱԺ նոր մասնաշենքի երրորդ հարկում: Իսկ նիստին ներկա կին փորձագետներն ու օգնականները հապշտապ հեռացել են դահլիճից: Հիշեցնենք, որ սա կողմերի առաջին վեճը չէ. նման մի վեճ էլ եղել էր այս տարվա հունիսին, երբ բանը հասել էր բռունցքներին: