|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վերջերս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունը, թե աղջիկ-տղա ուսանողների` կացարանում միասին ապրելը խստիվ արգելվելու է, մեծ աղմուկ էր առաջացրել Թուրքիայում:
Ինչպես հայտնում է taraf.com-ը, «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Էրդողանի այս հայտարարությունը կապել է «Գեզի» այգու դեպքերի հետ` ասելով. «Վարչապետը թե' ղեկը ձեռքում պահելու, թե' «Գեզի» այգում հնարավոր նոր դեպքերը կանխելու համար է ընդունել այս որոշումը: «Գեզի» այգու իրադարձություններն ուղղված էին կառավարության փլուզման դեմ»:
Հիշեցնենք, որ «Գեզի» այգու (որտեղ նախկինում Ս. Հակոբ հայկական գերեզմանատունն է եղել) ցույցերը տեղի ունեցան, երբ Թուրքիայի կառավարությունը այգու վայրը փոխելու և առևտրի կենտրոն կառուցելու որոշում ընդունեց: