|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ժողովուրդը» գրում է, թե իրազեկ աղբյուրներից տեղեկացել է, որ վերջին շրջանում Հանրապետական կուսակցության շարքային անդամներին պարտադրվել է 200-ական դրամ անդամավճար հավաքել։
«Մեր տեղեկություններով պետական գրեթե բոլոր գերատեսչություններում՝ սկսած կրթական հաստատություններից, ղեկավարներն իրենց ենթականերին ասել են, որ պետք է մուծել անդամավճարները։ Աշխատակիցներն էլ, բնականաբար, առանց «ծպտուն» հանելու կատարում են հրահանգը»,-գրում է թերթը:
ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանից «Ժողովուրդ»–ը փորձեց պարզել, թե ինչու են իրենց կուսակիցներին ստիպում 200 դրամ հավաքել. «Իրականում նման բան չկա, ՀՀԿ-ում անդամավճար ովքեր վճարում են, ով ինչքան կարողանում է, այդքան է վճարում՝ 1 լումայից սկսած»»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում