|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը երեկ հաստատեց 72 մլն ԱՄՆ դոլար վարկի տրամադրումը Հայաստանին Զարգացման քաղաքականության առաջին գործառնության (ԶՔԳ) ներքո, որն ուղղված է մակրոտնտեսական կայունության խթանման, գործարար միջավայրի բարելավման, տնտեսության կայունության մեծացման միջոցով ցնցումների նկատմամբ ճկունության ապահովման բարեփոխումներին. հայտնում են Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակից:
Սա երեք ԶՔԳ-ների շարքի առաջին ծրագիրն է, որը կօգնի Հայաստանին իր ռազմավարական նպատակների իրականացման հարցում, մասնավորապես՝ աշխատատեղերի ստեղծման հարցում, որը զարգացման ճանապարհին Հայաստանի հիմնական մարտահրավերն է: Ծրագիրը նպատակ ունի օգնել Հայաստանին կրճատելու աղքատությունը և նպաստելու ընդհանուր բարեկեցությանը՝ աճը խորացնող բարեփոխումների ճանապարհով: